Հայ-տաջիկական հարաբերություններ
Տաջիկստան |
Հայաստան |
Հայ-տաջիկական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Տաջիկստանի Հանրապետության միջև։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թվականի հոկտեմբերի 12-ին։ Երկու երկրներն էլ նախկինում եղել են խորհրդային հանրապետություններ։ Երկու պետություններն էլ անդամակցում են միջազգային և տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։
Համեմատական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաջիկստան | Հայաստան | |
---|---|---|
Բնակչություն | 8 439 700 | 3 017 100 |
Տարածք | 143 000 կմ² | 29 743 կմ² |
Բնակչության խտություն | 57,2 մարդ/կմ² | 101,4 մարդ/կմ² |
Մայրաքաղաք | Դուշանբե | Երևան |
Խոշոր քաղաքներ | Դուշանբե, Խուջանդ, Կուլյաբ, Բոխտար, Իստարավշան, Կանիբադամ, Փենջիկենտ, Խորոգ | Երևան, Գյումրի, Վանաձոր |
Կառավարման ձև | Նախագահական հանրապետություն | Խորհրդարանական հանրապետություն |
Պետական լեզու | տաջիկերեն | հայերեն |
Կրոն | Սուննի իսլամ | Քրիստոնեություն |
ՀՆԱ-ի ցուցանիշներ | 17,555 մլրդ ԱՄՆ դոլար (1 շնչին բաժին է ընկնում 2 247 $) | 24,28 մլրդ ԱՄՆ դոլար (1 շնչին բաժին է ընկնում 8416,82 $) |
Անվանական ՀՆԱ | 8,572 մլրդ ԱՄՆ դոլար (1 շնչին բաժին է ընկնում 1 041 $) | 10,881 մլրդ ԱՄՆ դոլար (1 շնչին բաժին է ընկնում 3351,63 $) |
Տարադրամ | Սոմոնի | Հայկական դրամ |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու երկրների միջև ամուր կապերի հաստատման կարևոր գրավականներից մեկը երկու երկրների ղեկավարների հանդիպումներն են։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով Տաջիկստան է ժամանել 2002 թվականի ապրիլին[1][2]։ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել 2003 և 2005 թվականներին[3][4]։ Այդ փոխայցելությունների ընթացքում կնքվել են բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում նաև «Տաջիկստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին» պայմանագիրը։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թվականի օգոստոսին և 2015 թվականի սեպտեմբերին կատարել է պաշտոնական և աշխատանքային այցեր դեպի Տաջիկստան[5][6]։
Երկու երկրների միջև հարաբերությունների պայմանագրային-իրավական բազան բաղկացած է 26 փաստաթղթերից, որոնք ընդգրկում են հարաբերությունների բավականին լայն շրջանակ, այդ թվում տնտեսության, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի և գիտության ոլորտները։
2009 թվականի դեկտեմբերից Թուրքմենստանում և Տաջիկստանում համատեղությամբ Հայաստանի դեսպան է նշանակվել Վլադիմիր Բադալյանը[7]։
Տնտեսական հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրներն ակտիվորեն հաստատում են և ընդլայնում երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Երկրները միմյանց մատակարարում են տեխնիկական նշանակության ապրանքատեսակներ և հումք։ Երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խթանմանը նպաստում է առևտրա-տնտեսական համագործակցության հայ-տաջիկական միջկառավարական կոմիտեն։ 1994 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 239,4 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ 2000 թվականին այն կազմել է ընդամները 1000 ԱՄՆ դոլար[2]։ 2014 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 1 միլիոն ԱՄՆ դոլարի[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В Душанбе прибыл президент Республики Армения». Кавказский Узел. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
- ↑ 2,0 2,1 Сайидзода, Зафар Шералиевич Внешняя политика Республики Таджикистан на современном этапе (1992-2005 г.г.). — Авасто, 2006. — С. 351. — 556 с.
- ↑ «В Ереван с официальным визитом прибывает Президент Таджикистана». Panarmenian.net. 24 ноября 2003 года. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Президент РТ Э. Рахмонов посетил сегодня с кратким визитом Армению». ИА «Азия-Плюс». 15 ноября 2005 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Դուշանբեում Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ ձևավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին
- ↑ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տաջիկստանի Հանրապետություն
- ↑ 7,0 7,1 «Таджикистан». Официальный сайт Министерства иностранных дел Республики Армения. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|